Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պոլիտեխնիկը Tech2Life նախաձեռնության շրջանակում սկսում է Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթը
News 25/11/2021 15:36

Tech2Life նախաձեռնության Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ սկսում է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ»-ը, որը եզակի մարտահրավեր է ամբողջ հանրապետության երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերի համար` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։

«Մրցույթը տեղի կունենա երկու փուլով, հետևյալ անվանակարգերում՝

Աջակցող էլեկտրոնային սարքեր,

Աջակցող ծրագրեր։

Մասնակից թիմերը պետք է առաջին փուլում ներկայացնեն իրենց լուծումները սարքավորումային նախատիպերի կամ ծրագրային լուծումների տեսքով, իսկ երկրորդ փուլում հատուկ տեխնիկական և նյութական բազայով հագեցած միջավայրում, երեք օր անընդմեջ լուծեն և ժյուրիին ներկայացնեն իրենց լավարկված լուծումները՝ հաշվի առնելով ներկայացված լրացուցիչ պայմանները:

Անվանակարգերի համար նախատեսված է՝ առաջին տեղ (1,500,000 ՀՀ դրամ), երկրորդ տեղ (1,250,000 ՀՀ դրամ) և երրորդ տեղ (1,000,000 ՀՀ դրամ) մրցանակային ֆոնդ։

Մրցույթի ազգային հաղթողը կարժանանա լրացուցիչ 2,500,000 ՀՀ դրամ մրցանակի։

Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցել աջակցող տեխնոլոգիաներին ուղղված աքսելերացիոն ծրագրերի, ինչպես նաև ներկայացնել իրենց լուծումները պոտենցիալ ներդրողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։