Categories: News

ՁԻՀ-ը ճարտարագիտության ոլորտի դասընթացների շարք է մեկնարկել

ՁԻՀ-ը մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի 2021թ-ի դասընթացների շարքը հետևյալ թեմաներով․

«Arduino կիրառություններ»,

«Մեքենայական ուսուցման հիմունքներ»,

«Կիրառական էլեկտրոնիկա»,

«Ազդանշանների ուժեղացում և մշակում»։

Ավելի քան 100 դիմորդներից ընտրված 46 մասնակիցներ հնարավորություն են ստացել ընդգրկվելու ԱՆՎՃԱՐ հիմունքներով և PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքերով հագեցած կրթական լաբորատորիայում անցկացվող դասընթացներին։

Երկու ամիս տևողությամբ այս ինտենսիվ դասընթացները ճարտարագիտության չորս արդիական ուղղություններում մասնագիտանալու փայլուն հնարավորություն են։

Հիշեցնենք, որ դասընթացներն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ:

Share