Նոյեմբեր, 2022
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Հայկական Leanbe ստարտափը հեղափոխում է պրոդուկտի կառավարման աշխարհը
News 29/11/2021 14:45

«Leanbe»-ի թիմի հիմնադիր անդամներն իրար հետ սկսել են աշխատել դեռ «Լինբի»-ի գաղափարի ստեղծումից առաջ։ Մի քանի տարբեր նախագծերի վրա աշխատելիս նրանք պարբերաբար նույնատիպ խնդիրների էին հանդիպում։ «Երբեմն պարզվում էր, որ այն ինչ մենք արել ենք, այնքան անհրաժեշտ չէր, որքան մենք էինք կարծում։ Ինչ-որ պահի մենք հայտնվում էինք մի իրավիճակում, երբ ահռելի ջանքեր ենք ներդրել մի բանի մեջ, բայց արդյունք գրեթե չկար։ Եվ մենք սկսեցինք հասկանալ, որ ինչ-որ կարևոր բան է պակասում», պատմում է «Լինբի»-ի գործադիր տնօրեն Արտավազդ Բարսեղյանը։

Մանրամասն վերլուծելու և հնարավոր լուծում գտնելու համար թիմը սկսեց ուսումասիրություններ անել և հարցազրույցներ անցկացնել ոլորտի մասնագետների հետ։ Ի վերջո, «Լինբի»-ի նախնական գաղափարը ներառեց յուրաքանչյուր պրոդուկտի ստեղծման ողջ շղթան։
Վեց հոգանոց թիմից պահանջվեց յոթ ամիս՝ գաղափարը զարգացնելու և պրոդուկտի հիմնական գործառույթները ստեղծելու համար։ Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքից հետո նշանակվեց պրոդուկտի պաշտոնական ներկայացման ամսաթիվը։

«Լինբի»-ի ամենայուրահատուկ գործառույթը դեռ մշակման փուլում է։ Այն է արհեստական բանականությունը, որը տարբեր վերլուծական գործիքներին զուգահեռ օգնելու է կանխատեսել հաջորդիվ կատարվելիք ամենաարդյունավետ փոփոխություններն ու գործառույթները, որոնք առավելագույն ազդեցություն կունանան բիզնեսի վրա և կբարձրացնեն օգտատերերի գոհունակությունը։ 

Ոլորտի հզոր խաղացողների եւ բազմաթիվ մրցակիցների կողքին «Լինբի»-ն շատ մեծ արձագանք գտավ և ոլորտի մասնագետների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ 

Պրոդուկտի գործարկումից երկու շաբաթ անց  «Լինբի»-ն ներկայացվեց Product Hunt հարթակում և կարողացավ նվաճել «օրվա», «շաբաթվա» եւ սեպտեմբեր «ամսվա լավագույն պրոդուկտ» տիտղոսները։

Լավ մտածված ու նախագծված արշավների շնորհիվ մեկնարկից հետո առաջին 50 օրվա ընթացքում 500 օգտատեր սկսեց օգտվել «Լինբի»-ից։

Այս պահին «Լինբի»-ի թիմում 6 հոգի են։ Բոլորն ունեն տարբեր հետաքրքրություններ և տարբեր մասնագիտացումներ՝ դիզայնից մինչև մարքեթինգ, ծրագրավորումից մինչև  բիզնեսի կառավարում։ Նրանց բոլորին միավորում է մեկ գաղափար՝ դառնալ ոլորտի նորարարական լուծումների առաջամարտիկներ։