Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Drone Edulab-ի սաները փորձարկել են իրենց պատրաստած թռչող սարքերը
News 30/11/2021 13:13

Վերջերս Drone Edulab-ի թիմը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։

Տեղում պատանիները ծանոթացել են լաբորատորիայի և սարքավորումների հետ, իսկ հետո փորձարկել Drone Edulab-ի սաների  կողմից պատրաստված դրոնները:

Հիշեցնենք՝ Drone Edulab-ն իրականցնում է դռոնների և ռոբոտների ծրագրավորման 8-ամսյա դասընթաց, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան պատանիները։

Կրթական ծրագիրը մշակվել է Սինգապուրի, Հոնգ Կոնգի ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների կողմից։

Դասընթացի ընթացքում պատանիները սովորելու են Python ծրագրավորման լեզուն և վերջինիս միջոցով ծրագրավորելու են դռոններ ու ռոբոտներ, ինչպես նաև ուսումնասիրելու են արհեստական բանականությունը, իսկ վերջում, օգտագործելով իրենց ողջ ստացած գիտելիքը, պատրաստելու և ծրագրավորելու են իրենց դրոնները։

Drone Edulab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։