![Drone Edulab-ի սաները փորձարկել են իրենց պատրաստած թռչող սարքերը](https://starthub.am/pub/uploads/2021/11/262402507_294161095952743_3982859034432015467_n-1280x720.jpg)
Վերջերս Drone Edulab-ի թիմը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։
Տեղում պատանիները ծանոթացել են լաբորատորիայի և սարքավորումների հետ, իսկ հետո փորձարկել Drone Edulab-ի սաների կողմից պատրաստված դրոնները:
Հիշեցնենք՝ Drone Edulab-ն իրականցնում է դռոնների և ռոբոտների ծրագրավորման 8-ամսյա դասընթաց, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան պատանիները։
Կրթական ծրագիրը մշակվել է Սինգապուրի, Հոնգ Կոնգի ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների կողմից։
Դասընթացի ընթացքում պատանիները սովորելու են Python ծրագրավորման լեզուն և վերջինիս միջոցով ծրագրավորելու են դռոններ ու ռոբոտներ, ինչպես նաև ուսումնասիրելու են արհեստական բանականությունը, իսկ վերջում, օգտագործելով իրենց ողջ ստացած գիտելիքը, պատրաստելու և ծրագրավորելու են իրենց դրոնները։
Drone Edulab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։