Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՁԻՀ-ը և ՎՏԿ-ն մեկնարկում են Floorplanner դասընթաց
News 02/12/2021 16:59

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Ճարտարապետության հիմունքներ, կոնստրուկցիաներ և ծրագրային գործիքակազմ (Floorplanner)» դասընթացը` ճարտարապետությամբ և շինարարությամբ հետաքրքրված երիտասարդների համար։ Դասընթացն անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Դասընթացն անցկացվում է նիդեռլանդական ArchiDutch ընկերության հետ համատեղ մշակված կրթական ծրագրով, և լավագույն մասնակիցները կանցնեն աշխատանքի դասընթացից հետո։

Դասընթացին կարող են մասնակցել տարրական գծագրական գիտելիքներ 15-29 տարեկան անձինք:

Դասընթացն անվճար է: Կանցկացվի ՎՏԿ-ում: Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է: Դեկտեմբերի 9-ին կանցկացվի թեստավորում: Իսկ դաընթացը կմեկնարկի դեկտեմբերի 14-ին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74 97 03 հեռախոսահամարով:

Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Սույն դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։