Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն համատեղ կազմակերպում են Աշխատարան
News 07/12/2021 18:13

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 14:00 -ից մինչև 17։30-ը կազմակերպում է Աշխատարան, որը կօգնի մասնակիցներին բացահայտել, թե ինչպես կարելի է տարբեր ոլորտներում օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ՝ 3D և գրաֆիկական նախագծում, adtech, VFX, VR և այլն։ Աշխատարանն անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Աշխատարանի ընթացքում մասնակիցները կկազմեն թիմեր՝ ըստ նախընտրած ոլորտների, կստանան դիդակտիկ նյութեր և տարբեր առաջադրանքներ, որոնք կկատարեն ոլորտային մասնագետների օգնությամբ։

Աշխատարանը բաց է 15-ից 29-ը տարեկան բոլոր հետաքրքրված անձանց համար, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է նախապես լրացնել հայտաձևը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է:

Ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: