Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գրանցվիր «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ ATDEC 2021»-ին
News 08/12/2021 16:20

Հայտարարված է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ ATDEC 2021»-ի մասին։

Եթե դու ունես որևէ գաղափար, ապա վերածիր գաղափարդ նախատիպի և մասնակցիր մրցույթին, որը նման առանձնահատուկ ձևաչափով տեղի է ունենում Հայաստանում առաջին անգամ։

Շտապիր գրանցել քո թիմը և սկսիր աշխատանքը առաջարկվող իրական առաջադրանքների վրա։

Մրցույթը կազմված է հիմնական երկու փուլերից՝

1-ին փուլ. թիմերը պետք է ինքնուրույն, իրենց հաստատություններում/լաբորատորիաներում մշակեն առաջադրված խնդիրների պահանջներին համապատասխան նախագծեր և տրամադրեն լուծումը հավաստող տեխնիկական նկարագրությունը և տեսանյութը։

2-րդ փուլ. առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հատուկ տեխնիկական և նյութական բազայով հագեցած միջավայրում, որտեղ երեք օր անընդմեջ թիմերը պետք է լուծեն և ժյուրիին ներկայացնեն լավարկված լուծումները՝ հաշվի առնելով ներկացված լրացուցիչ պայմանները:

Մանրամասներին ծանոթացեք և գրանցվեք այստեղ։