NFT, կրիպտոարժույթ, բլոկչեյն և արվեստ։ Ներկայումս մենք հանդիպում ենք բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառությունների կյանքի ցանկացած ոլորտում, և արվեստն առանձնահատուկ տեղ ունի այս համատեքստում։
NFT-ները բլոկչեյն տեխնոլոգիայի ամենահայտնի կիրառություններից են։ Ավելի լայն տարածում են ստացել թվային արվեստի շրջանակներում, քանի որ արվեստի մարդկանց համար նոր ճանապարհներ են բացել։ Բայց դրանք թե՛ որպես կոնցեպտ, թե՛ որպես բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառություն շատ մեծ հնրավորություններ են տալիս ոչ միայն արվեստի մարդկանց, այլ նաև մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների։
Այս օրերին NFT-ների շուրջ հետաքրքրությունը չափազանց մեծ է, և հենց այդ պատճառով Nooor Blockchain Armenia-ն ֆրանսիական Vahan Studio-ի հետ համատեղ կազմակերպել էր «NFT Immersion | Digital Life by Rodolphe Barsikian» միջոցառումը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Միջոցառման նպատակն էր ցույց տալ իրական և թվային աշխարհների միջև եղած կապը։
Միջոցառման խոսնակները՝ Nooor Blockchain Armenia-ի հիմնադիր Վիգեն Առուշանյանը և օպերացիոն տնօրեն Վիկտորիա Խեչումյանը, խոսեցին NFT-ների մասին, բացահայտեցին՝ ինչպես է աշխատում այս արագ զարգացող ոլորտը, որոնք են դրա առավելությունները, ինչպես են մեր ժամանակներում կապվում արվեստն ու տեխնոլոգիան, և ինչու արժե դառնալ այս ոլորտի մի մասը։
Ելույթի ընթացքում հիմնական շեշտը դրված էր հետևյալ հարցերի վրա․
- Ինչպե՞ս է ստեղծվում NFT-ն,
- Ինչպե՞ս կարելի է կիրառել այն,
- Ի՞նչ անել, եթե դեռ չունես կամ արդեն ունես NFT,
- Ի՞նչ է սպասվում շուկայում
- Ինչո՞վ է պայմանավորված ոլորտի շուրջ այսքան հետաքրքրությունը, և ի՞նչն է ընկած դրա հիմքում։
Ներկաները հետաքրքիր քննարկումներից բացի հնարավորություն ունեցան տեսնել NFT-երի իրական օրինակներ ֆրանսահայ հայտնի նկարիչ Ռոդոլֆ Բարսիկյանի ցուցահանդեսի շրջանակներում, ով անցյալ ամիս Փարիզում NFT (եզակիության վկայական)-ով հասանելի աշխատանքների առաջին հավաքածուի բացումից հետո այժմ Հայաստանում է ու Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ իր վերջին աշխատանքներն է ներկայացնում ամբողջովին ընկղմող, իմերսիվ ցուցահանդեսում՝ միախառնելով թվայինը և ինստալացիաները։
«NFT Immersion | Digital Life by Rodolphe Barsikian» միջոցառումը իր շուրջն էր հավաքել ոլորտի փորձառու մասնագետներին, բլոկչեյն տեխնոլոգիայով ու NFT-ներով հետաքրքրված մարդկանց և արվեստի սիրահարներին, ովքեր դարձան կառուցողական ու արդյունավետ քննարկման մի մասը։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու: Հետևե՛ք մեզ՝ Website, Facebook, Instagram, Linkedin: Մասնակցե՛ք «The Blockchain Challenger» դասընթացին և սովորե՛ք բլոկչեյն
Nooor-ի հետ։