Categories: News

Krisp-ը նոր գործիք է գործարկել

Krisp-ն այսօր մեկնարկել է նոր` հեղափոխական տեխնոլոգիա՝ մարդկանց ձայների հեռացում։

«Մեկ անգամ ձայնի կատեգորիան որոշելու համար արտաբերում եք մի քանի նախադասություն, որից հետո Krisp-ը կարողանում է տարբերակել ձեր ձայնը այլ մրցակցող ձայներից», – տեխնոլոգիայի գործառույթը ներկայացնում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, – «Տնից աշխատող ծնողներն այսուհետ կկարողանան մասնակցել վիդեոզանգերին նույնիսկ երեխաների` զուգահեռ խոսելու պարագայում»։

Այս տեխնոլոգիան ամբողջովին մշակվել է հայ գիտնականների կողմից 5 տարում կուտակած հսկայական գիտելիքի, տաղանդի և մեծ ներդրումների շնորհիվ։

 

Share