Հունիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Մեկնարկել է «Նորագույն կոմպոզիտային նյութեր» անվճար դասընթացը
News 15/12/2021 17:46

Մեկնարկեց «Նորագույն կոմպոզիտային նյութեր» անվճար դասընթացը, որն անցկացվում է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում Նյութագիտության ոլորտի մագիստրոսական ծրագրի հիմնման նախաձեռնության ներքո՝ քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության ոլորտների բակալավրի 4-րդ կուրսի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և գիտաշխատողների համար։

Դասընթացի ընթացքում ուսանողներին կներկայացվեն անօրգանական նյութերի նանոփոշիների ստացման եղանակները, իսկ անմիջապես լաբորատոր միջավայրում նրանք կծանոթանան անօրգանական նյութերի ստացման ռեակցիաների մեխանիզմի և կինետիկայի ուսումնասիրման մեթոդներին։

Դասընթացն իրականացվում է համատեղ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։