ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի դպրոցում՝ Թաիրովի միջնակարգ դպրոց Գյումրիի ՏՏ Կենտրոնը Լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր-Մարտիրոսյանի, Հայ Կրթական Հիմնարկություն և Fund For Armenian Relief աջակցությամբ մեկնարկում է «Խորը Ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագիրը։ Ծրագրին հատուկ աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ծրագրին կարող են դիմել Արմավիրի մարզի 10-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ հետևյալ ուղղություններում․
Ծրագրային ճարտարագիտություն (Software Engineering). Python; Մեքենայական ուսուցում (Machine Learning)
Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում
Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering). էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում
Արտադրանքի մշակում (Soft Skillset). նախագծերի կառավարում, թիմային աշխատանք:
Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մաթեմատիկայի գրավոր թեստի եւ հարցազրույցի միջոցով, որի ժամանակ կստուգվեն դիմորդների տրամաբանությունը և ինժեներական ոլորտի հանդեպ հետաքրքրությունը։
Ծրագրի շրջանակում Թաիրով համայնքի դպրոցում կպատրաստվի AEF Deep Engineering լաբորատորիա` հագեցած ինժեներական սարքավորումներով։ Դասընթացավարներն ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետներ են։
Ծրագրի նպատակն է՝
Ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացում
Արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում գործնական ուսուցման կիրառմամբ
Աշակերտների կողմից ինժեներական նախագծերի եւ պրոդուկտների մշակում`
անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն:
Ծրագրի մասնակիցների ուղղորդում դեպի ինժեներական և պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն:
Գրանցման հղումը՝ https://forms.gle/NFerL5wq8VJWhGmm8
Ծրագիրը կմեկնարկի 2022-ի փետրվարին. Դիմելու վերջնաժամկետը հունվարի 28-ն է: Հարցերի դեպքում զանգահարել +37494034034:
Ծրագրի ընթացքում լաբորատորիայում նաև կկազմակերպվեն հատուկ դասընթացներ պատերազմի մասնակիցների համար