Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Այսօր ավարտվում է «UPSHIFT Գյումրի» ծրագիրը
News 16/12/2021 17:33

«UPSHIFT Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի 12-ից 24 տարեկան (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող) ավելի քան 70 դեռահասներ ու երիտասարդներ ձեռք են բերել վեբ ծրագրավորման, բրենդինգի, ծրագրի իրականացման և մի շարք այլ հմտություններ:

Կարող եք իմանալ ավելին բլոգում՝  https://uni.cf/3pOaBA4
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին ԳՏԿ-ում տեղի է ունենում «UPSHIFT Գյումրի» ծրագրի փակման միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց ձեռքբերումները:

«Upshift Գյումրի» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: