Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Այսօր կանցկացվի «Artbox»-ի տեղեկատվական հանդիպումը. Ծրագրին միանալու վերջնաժամկետը հունվարի 21-ն է
News 17/12/2021 16:49

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և «Creative Armenia»-ն այսօր՝ 19:00-ին հրավիրում են «Artbox»-ի մասին տեղեկատվական հանդիպման։

Միջոցառման ընթացքում կծանոթանաք 12-շաբաթյա ստեղծարար ինկուբատորին, որը աջակցության մի ամբողջ փաթեթ է տրամադրում թատրոնի, երաժշտության և արվեստի բոլոր ոլորտների հզոր գաղափարներին և կիմանաք, թե ինչպես կարող եք միանալ ծրագրին։

Գրանցվեք հղումով և միացեք տեղեկատվական հանդիպմանը դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, ՎՏԿ-ում:

Գրանցվել հետևյալ հղումով. forms.gle/cteZEBsfap5RTp4D6։

Ծանոթացե՛ք ծրագրին և դիմե՛ք մինչև հունվարի 21, 2022թ.-ը այստեղ՝ hy.artboxarmenia.com։

«Artbox»-ը ստեղծվել է Creative Armenia կողմից և իրականացվել Եվրոպական Միության և GIZ-ի՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» հետ համագործակցությամբ։