Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
27 միլիոն դոլարի ներդրում hայկական ստարտափներում՝ «Orion»-ի աջակցությամբ
News 21/12/2021 15:40

Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Օրիոնի» աջակցությամբ 2021թ. հայկական ստարտափները 27 միլիոն դոլարի ներդրումներ են ստացել։ Դրանք ընդգրկում են «Seed»-ից «Series B» փուլերը։ Ներդրումային գումարները եկել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և աշխարհի այլ հատվածներում գործող վենչուրային ընկերություններից, հրեշտակ ներդրողներից ու դրամահավաքներից։ Եվս 20 միլիոն դոլարի գործարքներ փակման փուլում են։ Գումարներն ուղղվելու են SaaS, AI, HealthTech, Ecommerce ոլորտների ստարտափներին։ 

«Orion»-ը նաև «BAJ Accelerator»-ի առաջատար համահիմնադիրն է, որը հայկական ստարտափ համակարգը կապում է Նյու Յորքի ու աշխարհի կապիտալի հետ։

«Orion Worldwide Innovations»-ի պորտֆոլիոն ընդգրկում է 75 ընկերություն, որից 34-ը՝ հայկական ստարտափներ: «Օրիոնի» միջազգային փորձագետների աջակցությամբ այդ ստարտափները զարգանում են՝ դառնալով ԱՄՆ-ում ներդրումների ենթակա: Ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող հիսունից ավելի հաստատությունների և կազմակերպությունների հետ: 

«Orion»-ի Նյու Յորքի և Երևանի թիմերի նախագծերը միտված են նաև հայաստանյան ՏՏ էկոհամակարգի արագ զարգացմանը։ Դրանցից խոշորագույնը՝ «BAJ Unicorn Academy»-ն, իրականացվում է՝ հաշվի առնելով ծրագրավորման ոլորտի մասնագետների պակասը: «Օրիոնն» իր միջազգային գործընկեր «BAJ Accelerator»-ի, «Հայկական Կոդ ակադեմիայի» հետ համագործակցությամբ և ապագա միաեղջյուր ստարտափների՝ «Embodied»-ի և «cognaize»-ի ֆինանսավորմամբ սկսել է մեքենայական ուսուցման 5-ամսյա անվճար դասընթաց, որից հետո լավագույն շրջանավարտները ստարտափներում աշխատանքի հնարավորություն կստանան: 

«Մենք ցանկացանք մեր միջազգային փորձն ու կապերը ներդնել Հայաստանի, հայկական ստարտափների արագացված զարգացման համար։ 1,5 տարի առաջ, երբ որոշեցինք Հայաստանում գրասենյակ բացել, դա անժամանակ էր թվում, քանի որ աշխարհը համավարակի կիզակետում էր։ Սակայն արդեն հաջողություններ ունենք և ներդրումներ ներգրավելուց բացի, մեծ ջանքեր ենք ուղղում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող հայաստանյան օրենսդրությունը միջազգային զարգացումներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,– նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը։ 

2021-ին «Orion»-ը Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումների մաս է կազմել՝ դառնալով «EWC Armenia  2021»-ի, «DigiTec 2021»-ի և «Seaside Startup Summit Holidays 2021»-ի հովանավորներից մեկը:

«Շարունակելով այս տարվա հաջողությունները, 2022թ. մենք նոր մեծածավալ նախագծեր ենք իրականացնելու. հունիս-հուլիսին կկազմակերպենք «Orion Summit»-ը, որտեղ մեկ հարթակում կհավաքենք մեր հայկական ստարտափների պորտֆոլիոյի և ապագա միաեղջյուր ընկերությունների ղեկավարներին: Նրանք հայկական նորարարներին և  ստարտափներին ցույց կտան համաշխարհային ասպարեզում հաջողության հասնելու իրենց ճանապարհը և փորձը: Այս միջոցառման շրջանակում մենք համալսարանների հետ նպատակ ունենք նաև կազմակերպելու աշխատանքի տոնավաճառ: Նախատեսում ենք նաև շարունակել «BAJ Accelerator» ծրագրերը՝ հայկական ստարտափների աճը արագացնելու նպատակով»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը: 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։