News

Կապանի, Սևանի ու Վայքի Թումո տուփերը բաց են

Կապանի, Սևանի ու Վայքի Թումո տուփերը բաց են:

Տուփերի առաջին գրանցված թումոցիներին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, դիմավորեցին Թումոյի փորձառու ուսանողները և շրջանավարտները:

Այս երեք քաղաքներում իրենց թումոյական ճանապարհը կսկսեն հարյուրավոր պատանիներ, որոնք կանցնեն ինքնուսուցման փուլերը Տուփում, իսկ դասընթացներին կմեկնեն մոտակա կենտրոններ կամ կմիանան առցանց։ Բոլոր մանրամասները Թումոն կներկայացնի հաջորդիվ։

Share