Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎՏԿ-ում կանցկացվի Ինժեներական նախագծման (3D մոդելավորում) դասընթաց. Ընդունվում են հայտեր
News 23/12/2021 14:07

ՎՏԿ-ն մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն սովորելու և աշխատանք գտնելու հիանալի հնարավորություն է ընձեռում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Ինժեներական նախագծման (3D մոդելավորում)» դասընթացը: Այն անցկացվում է ամերիկյան Toughbuilt Industries ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ մշակված կրթական ծրագրով:

Դասընթացն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Դասընթացին կարող են միանալ 15 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ունեն գիտելիքներ գծագրությունից, մաթեմատիկայից և ֆիզիկայից։

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է: Հունվարի 14-ին կանցկացվի թեստավորման փուլն, իսկ դասընթացը կմեկնարկի հունվարի 20-ին:

Դասընթացի տևողությունը 3,5-4 ամիս է:

Դասընթացն անվճար է, անցկացման ձևաչափը՝ լսարանային:

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է՝

  • ներկայացնեն հայտաձև (https://forms.gle/WjtRn5R6HnHnhSQ29) մինչ հունվարի 12-ը ներառյալ,
  • մասնակցեն թեստավորմանը (թեստը ստուգելու է տրամաբանությունը և Ձեր գիտելիքները գծագրությունից, մաթեմատիկայից և ֆիզիկայից):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74 97 03 հեռախոսահամարով:

Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Սույն դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։