ՎՏԿ-ն մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն սովորելու և աշխատանք գտնելու հիանալի հնարավորություն է ընձեռում:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Ինժեներական նախագծման (3D մոդելավորում)» դասընթացը: Այն անցկացվում է ամերիկյան Toughbuilt Industries ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ մշակված կրթական ծրագրով:
Դասընթացն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։
Դասընթացին կարող են միանալ 15 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ունեն գիտելիքներ գծագրությունից, մաթեմատիկայից և ֆիզիկայից։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է: Հունվարի 14-ին կանցկացվի թեստավորման փուլն, իսկ դասընթացը կմեկնարկի հունվարի 20-ին:
Դասընթացի տևողությունը 3,5-4 ամիս է:
Դասընթացն անվճար է, անցկացման ձևաչափը՝ լսարանային:
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է՝
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74 97 03 հեռախոսահամարով:
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Սույն դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։