News
23/12/2021 16:55
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները՝ 556,363 դրամ։ Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամսական միջին անվանական աշխատավարձը 702,776 դրամ է։
Ինչ վերաբերում է ոլորոտում զբաղվածների քանակին, ապա 2021թ. հոկտեմբերին տեղեկատվության և կապի ոլորտում աշխատակիցների քանակը 33,931 է։ Այդ թվում նաև ՏՏ ոլորտում զբաղվածները՝ 22,117 աշխատակից։