Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
#GRADUATION2021. Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի 200 շրջանավարտները ավարտական վկայականներ են ստացել
News 24/12/2021 12:06

Դեկտեմբերի 18-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) #GRADUATION2021 ավարտական միջոցառումը:

Կենտրոնի վերջին 16 տարիների ամենամասշտաբային ավարտական միջոցառման ընթացքում ավարտական վկայականներ են ստացել ԳՏՏԿ-ի 200 շրջանավարտներ, որոնցից 40-ը պատերազմի մասնակիցներ են:

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) տնօրեն Ամալյա Եղոյանը ողջույնի խոսքում նշել է, որ կենտրոնի առաքելությունն է կանխել արտագաղթը Հայաստանի մշակութային մայրաքաղաքից և ստեղծել հնարավորություններ ու աշխատատեղեր մարզերի բնակիչների համար։

«Կենտրոնը հիմնադրվել է 2005թ., և ծրագրի առաջին իսկ շրջանավարտները աշխատանքի են անցել ՏՏ ոլորտում։ Այսօր ԳՏՏԿ-ը ծավալում է իր գործունեությունը Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև Արցախում։ Մենք ունենք 5000-ից ավելի շահառուներ, որոնք զբաղեցնում են ոլորտի լավագույն աշխատատեղերը»,- նշել է Ամալյա Եղոյանը:

«Ամեն բան մեր առօրյայում այսօր ներառում է համակարգիչներ։ ՏՏ-ն և կիբեռանվտանգությունը դարձել են մեր կյանքի կարևորագույն ոլորտները՝ ամբողջ աշխարհում։ ՏՏ ոլորտը դիտարկելով որպես առաջնահերթություն, ես ցանկանում եմ խթանել Հայաստանի և Նիդերլանդների ընկերությունների միջև համագործակցությունը, որը, հույս ունեմ, կներառի նաև ԳՏՏԿ-ի այս և նախորդ տարիների շրջանավարտներին»,- ասել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արտենի գյուղից նախկին զինծառայող Սևակ Թադևոսյանը ծրագրի շահառուներից է: «Ծրագրի շրջանակում ուսումնասիրում եմ iOS ծրագրավորում: ԳՏՏԿ-ը ինձ համակարգիչ է տրամադրել և մասնակցելով հեռավար դասերին, զրոյական մակարդակից սկսել եմ ուսումնասիրել այս ուղղությունը»:

Ավարտական միջոցառմանը ներկա էին տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխել Գյումրիի կյանքը և ապա տեղափոխվել Հայաստանի այլ քաղաքներ: Ներկաները նաև ծանոթանան Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ իրականացվող հեռանկարային տեխնոլոգիական ծրագրերին, որոնք իրականացվում են հանուն Հայաստանի երիտասարդության զարգացման և հզորացման: Միջոցառումը եզրափակվեց Միքայել Ոսկանյան բենդի համերգով: