Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թումոյի կրթական ծրագիրն արդեն գործում է նաև Սևանում, Վայքում և Կապանում
News 24/12/2021 14:44

Թումոյի կրթական ծրագիրն արդեն գործում է երեք նոր քաղաքում` Սևանում, Վայքում և Կապանում:

Կրթական ցանցի ընդլայնման` Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում Թումոյի նորարարական կրթությունը հասանելի դարձավ ևս մի քանի հարյուր պատանիների:

Տուփերը հնարավորություն կտան տեղացի պատանիներին սկսել իրենց թումոյական կրթական ուղին ինքնուսուցման միջոցով, որի փուլից հետո նրանք կմեկնեն գործնական դասընթացների մեծ կենտրոններ կամ կմիանան դրանց առցանց:

Կապանում Թումո տուփը կգործի մեկ տարի, ինչից հետո դրան կփոխարինի ամբողջական Թումո կենտրոն քաղաքի պատմական կայարանի շենքում, որը ներկայումս վերականգնվում է՝ շնորհիվ Ջուդի Սարյանի և Վիկտոր Զարուգյանի առատաձեռն նվիրատվության։ Սևանի և Վայքի տուփերը կցված կլինեն համապատասխանաբար Դիլիջանի և Եղեգնաձորի Թումո կենտրոններին։

«Համայնք առ համայնք, մենք հասնում ենք Հայաստանի և Արցախի բոլո՛ր պատանիներին. հենց հաջորդը կլինի Թումո տուփի բացումը Մարտակերտում հունվար ամսին։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին՝ հազարավոր պատանիների կրթական մեծ հնարավորություններ ընձեռելու համար»,- նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Կապանի Թումո տուփը բացվեց Լարա Արսլանեանի, Կարապետ Պարտագճեանի, Սարին Սեմերճեանի և անանուն բարերարների, Վայքինը` Արմինե և Արա Թավիթեանների, իսկ Սևանինը` անանուն բարերարների աջակցությամբ։