Եթե հետաքրքրված ես մարքեթինգով, սոցիալական մեդիաների կառավարմամբ, թիրախավորմամբ, մարքեթինգային ստրատեգիայով, ապա այս դասընթացը հենց քեզ համար է։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Picsart և ServiceTitan ընկերությունների մի խումբ աշխատակիցների հետ համատեղ, կամավորության սկզբունքով կանցկացնեն մարքեթինգին նվիրված եռամսյա դասընթաց։
Դասընթացը մեկնարկելու է փետրվարին և անցկացվելու է հիբրիդային մոդելով՝ օֆլայն և օնլայն: Դասընթացն անվճար է:
Մասնակցության հայտ կարող ես ներկայացնել, եթե
- ունես անգլերենի միջին կամ միջինից բարձր իմացություն (դասերն անցկացվելու են հայերենով, սակայն առաջադրանքներն ու ընթերցանության նյութերը լինելու են անգլերեն),
- սովորում ես համալսարանում, կամ ավարտել ես համալսարանը, կամ ունես աշխատանքային փորձ (անկախ ոլորտից),
- հետաքրքրված ես մարքեթինգով և ցանկանում ես ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն սոցիալական մեդիա մարքեթինգի (ՍՄՄ), այլև մարքեթինգի այլ ճյուղերի վերաբերյալ,
- հեշտությամբ կարողանում ես գտնել ցանկացածդ ինֆորմացիան օնլայն,
- պրպտող ես, հետաքրքրասեր, և սիրում ես սովորել և բացահայտել նորը,
- կազմակերպված ես և պատրաստ ես կատարել դասընթացի ընթացքում տրվող բոլոր առաջադրանքները,
- կարող ես ինքնուրույն սովորել և միաժամանակ աշխատել թիմում։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/XJAynTEhgxip3JU9A
Նախնական փուլից հետո ՎՏԿ-ն կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ և կհրավիրի մասնակցելու ընտրության մյուս փուլերին։
Այս դասընթացը չի իրականացվում Picsart կամ ServiceTitan ընկերությունների կողմից։ Այն իրականցվում է այդ ընկերություններում աշխատող մի խումբ մասնագետների ջանքերով։