Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական Forestberg-ը և Garoon-ը հաղթել են SPRINT Network ստարտափների ցանցի մրցույթը
News 24/12/2021 17:59

Թունիսում տեղի ունեցավ Թումո լաբերի գործընկեր SPRINT Network ստարտափների ցանցի մրցույթի մրցանակաբաշխությունը: Հայկական ստարտափներ Forestberg-ը և Թումո լաբերում ձևավորված Garoon-ը ճանաչվեցին համապատասխանաբար 2020 ու 2021 թվականի հաղթողներ:

ForestBerg-ը, համադրելով արդեն գոյություն ունեցող և նորարարական տեխնոլոգիաները, մշակում է անտառների կառավարման օպտիմալ մոդելներ և կանխատեսում է բնական աղետները` կազմելով դրանց սցենարները։ Անտառների կառավարման այս մեթոդի ստացման համար ստարտափն օգտագործում է հեռազննում, IOT, ձայնի ճանաչում, UAV և ճշգրիտ անտառտնտեսություն։

Garoon Tech-ը գյուղատնտեսական խորհրդատվության բջջային հավելված է, որն օգնում է այգեգործությամբ զբաղվողներին և տնային բույսեր աճեցնողներին մի քանի լուսանկարի միջոցով բացահայտել բույսերի հիվանդությունները և անբավարարության ախտանիշներն ու ստանալ խորհրդատվություն բուսաբույծներից։