News

Վահէ և Լյուսի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունվարի 20-ին

4-րդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 20-ին։Մրցույթին մասնակցելու իրավունք ունեին Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները առաջադրված հինգ անվանակարգերում` արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն, ֆիլմ և լուսանկարչություն:

Ժյուրիի կազմը Թումոյի անձնակազմից է, որում ներկայացված են համապատասխան անվանակարգերի առաջատար մասնագետներ ու Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նախորդ տարիների մրցանակակիրներ:

Յուրաքանչյուր անվանակարգում կա երեք մրցութային տեղ`

1-ին տեղ — 1.500.000 ՀՀ դրամ

2-րդ տեղ — 1.000.000 ՀՀ դրամ

3-րդ տեղ — 500.000 ՀՀ դրամ։

Share