News
27/12/2021 16:13
ReTech 2021 համաժողովն ավարտվեց երկու օրերի ընթացքում կայացած բովանդակային աշխատատաժողովների արդյունքների ամփոփմամբ։
Քննարկումները ծավալվել են մասնավորապես հետևյալ ուղղությունների շուրջ՝
- կենսատեխնոլոգիա, նոր ախտորոշիչ համակարգեր,
- նյութագիտություն և ՀՀ բույսերի կենսաբազմազանություն,
- սենսորներ և նանոկառուցվածքներ,
- այլընտրանքային էներգիա։
Կազմակերպիչները վստահ են, որ համաժողովը կնպաստի Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացմանը և մեր երկիրը կտանի էլ ավելի մեծ հաջողությունների հասնելու ճանապարհով։
ReTech համաժողովն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։