Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանում պատրաստվող Musk Factor բազմասերիանոց ֆիլմի NFT-ն վաճառվել է 3,8 միլիոն դրամով
News 28/12/2021 16:56

Musk Factor հայկական արտադրության ֆիլմի NFT-ները հասցրել են հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Բազմասերիանոց ֆիլմի NFT-ները ներկայացվել են ամենահայտնի ու հեղինակավոր OpenSea հարթակում՝ գեներացնելով մեծ հետաքրքրություն։

NFT-ներից մեկը վաճառվել է 3,8 միլիոն դրամով։

«Այն, որ  NFT-ն կամ չփոխարինելի թոքենը (non-fungible token) դարձել է 2021 թվականի թրենդը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։ NFT-ները հատկապես հետաքրքիր են արվեստի մարդկանց՝ իլյուստրատորներին, նկարիչներին, քանի որ նրանց հնարավորություն է ընձեռվում իրենց ստեղծած գործերը դարձնել թվային և վաճառել։ Պարզ լեզվով ասած՝ NFT-ն եզակի մտավոր աշխատանք է, թվային ակտիվ, որի հեղինակային իրավունքները հնարավոր է վաճառել։ NFT-ն կարող է լինել արվեստի գործ, երաժշտություն, տեսանյութ, անգամ թվիթերյան գրառում։ Հրաշալի է, որ մեր հանրությունը ևս սկսում է մուտք գործել NFT-ների աշխարհ։ Մենք անսահման ուրախ ենք, որ մեր ստեղծած NFT-ները մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային հանրության շրջանում»,-նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

Must Factor-ի NFT-ները ներկայացնում են ապագայի աշխարհն այնպիսին, ինչպիսին այն տեսնում է ֆիլմի ստեղծարար թիմը։ Բազմասերիանոց ֆիլմի յուրաքանչյուր սեզոնի ընթացքում թողարկվելու է 33 NFT, որոնք նաև երևալու են կինոնկարի կադրերում։

Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ եթե ֆիլմում ներկայացնում ենք, որ կրիպտոարժույթը և NFT-ները մարդկության անխուսափելի ապագան են, ինչու մենք էլ չսկսենք զբաղվել դրանով հենց այսօրվանից՝ չսպասելով ապագային։ «Եվ եթե մեր վաճառած NFT-ները մեզ հնարավորություն կընձեռեն ներգրավել ևս մեկ համաշխարհային դերասանի, ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունը»,-նշում է նա։