News

Անիմացիաների և խաղերի ստեղծման դասընթաց՝ 8-11 տարեկանների համար

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) հայտարարում են «Scratch» դպրոցի ծրագիրը`8-11 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով և համակարգչային խաղերով: Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես անիմացիայի և ծրագրավորման ոլորտում, մասնագիտության ընտրության հարցում: Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ:

Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն AITC-ի կոնֆերանսների դահլիճում: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել անիմացիաների և համակարգչային խաղերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ:

Դասընթացը վճարովի է։ Մեկնարկում է հունվարի 21-ին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Share