Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Traction ծրագրի երկրորդ շրջանի Դեմո օրը հունվարի 25-ն է
News 10/01/2022 17:18

Հայաստանի ստարտափ ակադեմիան հայտարարում է իր Traction ծրագրի երկրորդ շրջանի Դեմո օրվա մասին, որը ներկայացնում է տեխնոլոգիական ստարտափներ կրթական, ֆինանսական, մեդիա, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներից։

Գրանցվել կարող եք այստեղ։

Միացեք առցանց հունվարի 25-ին, 20:00-ին՝ բացահայտելու երկրորդ շրջանի 8 ստարտփներին, ծանոթանալու նրանց ձեռքբերումներին, ինչպես նաև հանդիպելու հիմնադիրներին: Այն ներդրողները, ովքեր ցանկանում են ունենալ անհատական հանդիպումներ հիմնադիրների հետ, կարող են գրանցվել «Investor Pass» տոմսով:

Օրակարգ
20:00 – 20:10 | Բացման խոսք և ծրագրի ներկայացում.

20:11 – 20:20 | Շրջանավարտ ստարտափների հաջողության պատմություններ և հաջորդող ելույթներ.

20:21 – 21:35 | Ստարտափների ելույթներ և հարց ու պատասխան Ներդրողների Պանելի հետ.

21:36 – 21:40 | Փակման խոսք։

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը մենթորության վրա հիմնված նախագիծ է միտված օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը։

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։