News
19/01/2022 15:47
Renderforest-ը Տեխնոլոգիաների համալսարան կբացի: Սա մի քանի ներդրողների համատեղ ծրագիր է: Շուրջ մեկ տարուց Ջրվեժի պետական արգելոցի կողքին պատրաստ կլինի համալսարանի շենքը:
«Մենք փորձելու ենք մեր ներդրումը ունենալ կրթության որակի բարելավման հարցում՝ ներդնելով մեր միջազգային փորձը կրթական որակի բարձրացման մեջ։ Կենտրոնում տեղակայված է լինելու Ռենդերֆորեսթի Տեխնոլոգիաների Համալսարանը, որը հնարավորություն կունենա պատրաստել տարեկան մինչև 2000 մասնագետ, ինչպես նաև Ռենդերֆորեսթի երկրորդ գրասենյակը, որը թիմը կընդլայնի մինչև 500 թիմակցի և 800 անձի համար նախատեսված դահլիճները և միջոցառումների սրահը (Ապագա ReInvent by Renderforest-ի և այլ ՏՏ միջոցառումների հանգրվանը)», – հայտնում է Renderforest-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Նարեկ Սաֆարյանը: