Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՁԻՀ. Մեկնարկել է «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի հայտերի ընդունումը
News 20/01/2022 16:25

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ, հրավիրում է հետաքրքրված կին ձեռներեցներին մասնակցելու  «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռներեց կանանց ներդրումային պատրաստվածությունը, աջակցել կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին (թիմերին)` բարձրացնել ներդրումային գրավչությունը և պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև հստակ քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման ուղղությամբ։

Ծրագիրը բաղկացած է ինտենսիվ անհատական և խմբային մենթորությունից, քոուչինգից և ուսուցումից՝ ուղղված ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը ներառելու է նաև հստակ քայլեր պոտենցիալ ներդրողների հետ կապ ստեղծելու և ներդրումային գործընթաց սկսելու ուղղությամբ։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։

Ծրագիրն իրականացվում է Երևանում` Ինժեներական քաղաքում, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում։

Ծրագրին կարող են դիմել կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններ (թիմեր), ինչպես նաև հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր և/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ (թիմեր), որոնք ցանկանում են ներգրավել ներդրումներ իրենց ընկերության զարգացման և ընդլայնման նպատակով, բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը, ունեն զարգացման հեռանկարներ ունեցող բիզնես գործունեություն։

Թիմերով մասնակցության դեպքում ծրագրի ընթացքում ընկերության գրանցումը պարտադիր է։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է: Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Ծրագիրը չի ենթադրում ուղիղ դրամական աջակցություն:  Ծրագրի մասնակիցները կզարգացնեն իրենց բիզնեսի ներդրումային հնարավորությունները և ձեռք կբերեն ներդրումային գրավչության հմտութուններ։

Ծրագիրն իրագործվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» (ՁԻՀ) և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։