Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Golden Kitty Awards 2021-ում հայկական ստարտափները հաղթել են մի քանի անվանակարգում
News 28/01/2022 12:16

Ավարտվել է Product Hunt-ի տարեկան մրցանակաբաշխությունը: Տարվա ընթացքում ստեղծված տեխնոլոգիական նորարարությունները, լուծումներն ու պրոդուկտները տեղադրվում են հարթակում: Քվեարկությամբ որոշվում է տարվա լավագույնը:

Golden Kitty Awards 2021-ի շրջանակում ProductHunt-ում քվեարկության էին դրված «լավագույն պրոդուկտ» անվանակարգում ներկայացված 33 ստարտափ, որից 3-ը հայկական էին՝ PodCastle, Softr, LuckyCarrot:
Մրցանակաբաշխությամբ, սակայն, ամփոփվել է ոչ միայն այս անվանակարգն, այլ տարվա լավագույնների քվեարկությունն ընդհանրապես:

Այսպիսով, մրցանակաբաշխությունն արվել է 25 անվանակարգերով: Հայկական տեխնոաշխարհն արդյունքում ստացել է 4 մրցանակ:

Audio & Voice Tool of the Year անվանակարգում հաղթել է Podcastle AI-ը: 3 տարի առաջ այս անվանակարգում հաղթող է ճանաչվել նաև Krisp-ը: Podcastle AI-ը հայկական ընկերություն է, որն աուդիո-ձայնային գործիքներ է ստեղծում, զբաղվում է նաև մեքենայական ուսուցմամբ:

SaaS Product of the Year անվանակարգում հաղթել է Lucky Carrot-ը: Այն մեծ թիմերի ներսում աշխատակիցների համար միմյանց խրախուսելու համակարգ է ստեղծել: Խրախուսանքը գազարի տեսքով է: Հետո գազարներ կուտակած աշխատակիցը դրանցով կարող է որևէ բան ձեռք բերել:

Hardware Product of the Year անվանակարգում հաղթել է Opal C1 վեբտեսախցիկը: Սա համակարգչի տեսախցիկ է, որը արտադրող ընկերությունը ամերիկյան է, ունի ընդամենը հինգ աշխատակից, որոնցից մեկը մեր հայրենակիցն է, իսկ ընկերության խոշոր ներդրողներից մեկն Ալեքսիս Օհանյանն է: Ի դեպ, այս անվանակարգում Opal C1-ը գերազանցել է M1 Macbook Pro-ին:

Եվ այսպես, գլխավոր մրցանակը Product of the Year անվանակարգում հաղթել է Softr ընկերությունը, որը ստեղծումէ կայք պատրաստելու գործիքներ, որոնց տիրապետելու համար ծրագրավորման գիտելիքներ պեքտ չեն: Սա Բեռլինում հայերի կողմից հիմնադրված, բայց արդեն հիմնականում հայաստանյան թիմով աշխատող ընկերություն է: