News

Synergy Scale Talks-ի հաջորդ հյուրը Վարդան Թորոսյանն է

Synergy Scale Talks-ի հաջորդ հյուրը Grafana Labs-ի ինժեներական թիմի ղեկավար Վարդան Թորոսյանն է։

Վարդանը նախկինում ղեկավարել է նաև SoundCloud-ի ինժեներական թիմը և եղել է ծրագրային ապահովման ինժեներ։ Երկար տարիների փորձ ունի մասշտաբային տվյալների ու բաշխված համակարգերի ոլորտում:

Synergy Scale Online Talks-ին Վարդանը կպատմի, թե ինչ է «Observability»-ն։ Ըստ նրա՝ այս ժամանակակից տերմինը համակարգի ներքին վիճակները գնահատելու և արդյունքներն ուսումնասիրելու ունակությունն է:

Հանդիպմանը նաև կիմանաք, թե բաց կոդով ծրագրային ապահովման հասանելի ինչ հավաքածուներ կան:

Օնլայն հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ 19:30-ին։

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Share