Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը կոչ են անում միավորել ջանքերն ու խթանել Հայաստանում գիտության զարգացումը
News 03/02/2022 15:17

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) իր հնգամյակի շրջանակում նախաձեռնել է առաջին խոշոր ընթրիքդրամահավաքը՝ Advance Armenia Gala 2022-ը, որի շնորհիվ միջազգային առաջատար գիտական հետազոտություններում ընդգրկվելու հնարավորություն կստանա մինչև 50 հայաստանյան գիտնական

Մարտի 31-ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսությունների սրահում անցկացվելիք միջոցառման կարևոր նպատակն է Հայաստանի նորարարական ներուժի զարգացմամբ խանդավառ բոլոր անհատների համախմբումն ու հզոր ցանցի ձևավորումը: Երեկոյի հիմնական բանախոսը FAST-ի համահիմնադիր, ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանն է

Նա LinkedIn-ի իր օգտահաշվում միջոցառման վերաբերյալ հրապարակում է կատարել՝ գրելով. «Մենք Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծեցինք այն հավատով, որ Հայաստանի բարեկեցությունն ու կայուն զարգացումը գիտական ու տեխնոլոգիական առաջընթացի մեջ է: Այդ պահից սկսած՝ FAST-ը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք ուղղված են Հայաստանում կրթության, գիտության և տեխնոլոգիական էկոհամակարգի բարեփոխմանը, ներառյալ՝ ADVANCE STEM հետազոտական ծրագիրը, որը, ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա)ուղղություններով առաջատար փորձը Հայաստան բերելով, քայլ է անում երկիրը դարձնել նոր հայտնագործությունների համար կարևոր հանգույց»:

ADVANCE դրամաշնորհային ծրագիրը կապ է ստեղծում միջազգային ականավոր գիտնականների և Հայաստանում գործող հետազոտողների միջև, ովքեր միավորվում են հետազոտական խմբերում ու մասին իրականացնում միջազգային մրցունակ հետազոտություններ: FAST-ն ու իր գործընկերներն ապահովում են համապարփակ երկարաժամկետ ինստիտուտցիոնալ և ֆինանսական աջակցություն՝ ուղղված տեղացի հետազոտողների կարողությունների զարգացմանը, նրանց աշխատավարձերի և ճամփորդական ծախսերի հատուցմանը, լաբորատոր օժանդակ նյութերի ձեռքբերմանը, գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու, միջազգային համաժողովներին մասնակցության, ինչպես նաև գյուտերի արտոնագրման համար անհրաժեշտ ծախսերին: Արդեն շուրջ 10 հայաստանյան գիտնական այս ծրագրի շահառու է:

FAST-ի համահիմնադիր, գործարար ու ներդրող Ռուբեն Վարդանյանը ևս անդրադաձել է միջոցառմանն ու կարևորել է համայն հայության կողմից ջանքերի միավորումը հայուն Հայաստանի նորարարական ներուժի զարգացման: «Ես հավատացած եմ, որ սփյուռքը պետք է կարևոր դերակատարում ստանձնի Հայաստանի ապագայի վերափոխման գործում՝ ակտիվորեն ներգրավված լինելով տարբեր նախագծերում, որոնք նպատակ ունեն խթանել Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը

«Advance Armenia Gala-ի մասնակիցը դառնալով՝ դուք կաջակցեք հիմնարար գիտական հետազոտությունների իրականացմանն ու ուժեղ Հայաստանի կերտմանը»,-նշել է  FAST-ի համահիմնադիր, ինժեներֆիզիկոս, գործարար, բարձրտեխնոլոգիական ներդրող Արթուր Ալավերդյանը:

Հայաստանում գիտության ու նորարարության խթանման շարժմանը միացել են Լորդ Արա Դարզին՝ Միացյալ Թագավորությունից, Յուրի Հովհաննիսյանը՝ Ռուսաստանից, Նաիրա Հովակիմյանը՝ Իլինոիսից, Մարի Փափազյանն ու Դավիթ Յանը՝ Սոլիկոնային հովտից, Կարապետ Անդրանիկյանը՝ Գերմանիայից, Սերժ Չուրուկը՝ Ֆրանսիայից, Հովհաննես Ավոյանը՝ Հայաստանից, Արմեն Օրուջյանը՝ FAST-ի հիմնադիր տնօրենը, Լոս Անջելեսից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ երկու մարզաշապիկ ներկայացված կլինեն դրամահավաքի աճուրդին: Համաշխարհային ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար, ակտիվիստ Սերժ Թանկյանը նույնպես աջակիցների շարքում է: