Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Wirestock-ը Սիլիկոնյան հովտից 2,3 միլիոն դոլարի ներդրում է բերել Հայաստան
News 08/02/2022 14:26

Wirestock-ը Սիլիկոնյան հովտից 2,3 միլիոն դոլարի ներդրում է բերել Հայաստան:

Հայկական ընկերությունը հնարավորություն է տալիս օնլայն տիրույթում վաճառել ձեր մեդիակոնտենտը: Այսպիսով, ընկերությունը նախ ստուգում է կոնտենտի որակն, ապա հնարավորություն տալիս վաճառել այն:

Այնպես որ, կարելի է համատեղել հաճելին ու օգտակարը՝ ֆիքսել գեղեցիկն ու վաճառել այն:

Ընկերությունն օգտատիրոջն առաջարկում է գործիքներ բովանդակության մոնետիզացիայի համար և գործիքներ՝ ուղղված ստեղծագործողի ինքնաներկայացմանը կամ ինքնագովազդին:

«Առաջին խմբի գործիքակազմը զբաղվում է բովանդակությությունը` հնարավորինս շատ կոմերցիոն հարթակներում հասանելի դարձնելով, ապահովելով դրա համար անհրաժեշտ ամբողջ կենսացիկլը՝ սկսած ստեղծագործողից իր բովանդակությունը Wirestock ներմուծելու հնարավորինս լայն ուղիներից (web upload, import from dropbox or GDrive, FTP etc), մինչև աշխարհի գրեթե բոլոր խոշորագույն stock agency website-ներում դրա տեղադրումը: Այս պրոցեսում ներառված են նաև կոնտենտի տեխնիկական գնահատման և այն մետա-տեղեկատվությամբ` վերնագրով, կատեգորիայով, բանալի բառերով համալրելու փուլերը, որտեղ ներդրված են ML լուծումներ: Գործիքների մյուս մասը նախատեսված է ստեղծագործողի ներկայանալիությունն առավել լավը դարձնելու համար: Ներդրված է բավականին ճկուն portfolio manager, որով օգտատերը կարողանում է իր էությանը հնարավորինս համապատասխանող պորտֆոլիո պատրաստել: Այստեղ նույնպես առկա են մոնետիզացման գործիքներ` հենց տեղում վաճառքի հնարավորությամբ», – պատմում է Wirestock-ի համահիմնադիր Վլադիմիր Խոյեցյանը:

Ընկերության թիմը որոշել է ստացած 2,3 միլիոն դոլարն ուղղել վերոնշյալ գործիքակազմի ընդլայնմանը, ML-ի էլ ավելի ուժեղացմանը, օգտատերերի համայնքի ընդլայնմանը և այլն:

«Բիզնեսի լեզվով ասած` այս տարվա նպատակը մեր բիզնեսը տասնապատիկ զարգացնելն է», – ամփոփում է Վլադիմիր Խոյեցյանը: