News

Տեղի է ունեցել BuildUp Lori ինկուբացիոն ծրագրի դեմո օրը

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ BuildUp Lori ինկուբացիոն ծրագրի դեմո օրը, որի ընթացքում 10 մասնակից փոքր և միջին ձեռնարկատիրություններ ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը, ինչպես նաև ստացած գիտելիքներն ու փորձը եռամսյա ծրագրի ընթացքում։

BuildUp Lori ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի մարզերում բիզնես էկոհամակարգը` բարձացնելով բիզնես գրագիտությունը, ապահովելով փորձի փոխանակում և ներգրավելով ներդրումներ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Առաջին շրջափուլը իրականացվեց Լոռու մարզում։ Ծրագրի ընթացքում 10 ՓՄՁ-ներ անցան 10-շաբաթյա կրթական ծրագիր և գիտելիքներ ձեռք բերեցին ընդլայնվելու, միջազգային շուկա դուրս գալու, ֆինսական հզոր մոդել կառուցելու, գրավիչ պրեզենտացիա կազմելու, մարքեթինգի և վաճառքների թեմաներով։ Ինչպես նաև մասնակիցները հնարավորություն ունեցան անհատական շփվել 8 մենթորների հետ՝ բիզնեսի զարգացում, ֆինանսներ, հարկային գիտելիքներ, մարքեթինգ և պրեզենտացիա թեմաներով։

Դեմո օրը բացառիկ հնարավորություն էր մասնակից թիմերի համար՝ ներկայացնելու իրենց բիզնեսները տեղացի և միջազգային ներդրողներին, քանի որ լավագույն նախագծերը կֆինանսավորեն և կունենան հավելյալ աջակցության հնարավորություն:

Միջոցառումը նաև նեթվորքինգի լավ հնարավորություն էր Լոռու մարզի ձեռներեցների համար։ Ներկա էին փորձառու գործարարներ, բիզնես քոուչեր և տեղացի մասնագետներ։

Ծրագիրը իրականցվում է «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց» («ԲԱՆԱ») -ի կողմից, և EU4Business-ի և Entrepreneurship Academy powered by EFSE-ի աջակցությամբ։
EFSE Development Facility-ի (EFSE)զարգացման հիմնադրամի նախագահ Թոմաս Ռեքերը ծրագրի վերաբերյալ ասաց. «Մենք աներևակայելի հպարտ ենք այս դեմո օրվա հաջողությամբ և մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում այս նորարար և աշխատասեր ձեռներեցներին: Քանի որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության և զբաղվածության հիմնական շարժիչն են, մենք կարծում ենք, որ նման ծրագրերը կարող են իրական ազդեցություն ստեղծել համայնքների համար. նպատակը, որը շատ կարևոր է EFSE Development Facility-ի առաքելության հիմքում»:

ԲԱՆԱ ծրագրերի ղեկավար Մանանա Մելքոնյանը նշեց. «BuildUp Lori ծրագիրը բացառիկ հնարավորություն էր և’ Լոռի մարզի փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար, որպեսզի ձեռք բերեն նոր և թարմ գիտելիքներ՝ բիզնեսը ավելի արագ զարգացնելու, թվայնացնելու և միջազգային շուկա դուրս գալու համար, և’ մեր համար, որպեսզի փորձ ձեռք բերենք ոչ ՏՏ ոլորտի թիմերի հետ աշխատելու և իրենց կարիքները ավելի ճիշտ հասկանալու և բավարարելու համար։ Այսօր շատ ուրախ ենք տեսնել, թե ինչպես են բոլոր 10 թիմերը աճել, բարելավել իրենց բիզնես ծրագրերը և դարձել ավելի համարձակ՝ ներդրողների հետ շփվելու և բիզնեսը ներկայացնելու հարցում։ Ծրագրի ավարտից հետո շարունակելու ենք հետևել մեր մասնակիցների առաջխաղացումներին և հնարավորության դեպքում օգտակար լինել իրենց աճին։»

EFSE Development Facility-ը տրամադրում է անհատական տեխնիկական աջակցություն, ուսուցում և այլ օգնություն հաստատություններին, կազմակերպություններին և անհատներին ֆինանսական սեկտորում և ավելի լայն էկոհամակարգում: Ընդլայնելով կարողությունները, բացելով ռեսուրսների հասանելիությունը, խթանելով կայուն ֆինանսավորման լավագույն փորձը և այլն, EFSE Development Facility-ն բազմապատկում է հիմնադրամի ազդեցությունն ու տարածվածությունը՝ պայմաններ ստեղծելով կայուն ձեռներեցության զարգացման համար:

Share