Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Estateguru-ն տեխնոլոգիական կենտրոն բացեց Երևանում
News 10/02/2022 17:09

Estateguru-ն՝ անշարժ գույքով ապահովված կարճաժամկետ վարկեր տրամադրող առաջատար ընկերություն համաեվրոպական շուկայում, տեխնոլոգիական կենտրոն բացեց Երևանում

  • Առաջնորդվելով արագ և մասշտաբային տեխնոլոգիաներով՝ EstateGuru-ի առաքելությունն է՝ ԵՄ գույքի ֆինանսավորման շուկան դարձնել ավելի արդյունավետ և թափանցիկ, տրամադրել անխափան և առանց սահմանների ծառայություն վարկառուներին և ներդրողներին՝ 24/7 և ամբողջ աշխարհում:
  • Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին անշարժ գույքի մշակողների և փորձագետների կողմից՝ նպատակ ունենալով օգնել ձեռնարկատերերին ստանալ ֆինանսավորում, իսկ ներդրողներին մշտապես առաջարկել կայուն ներդրումային արտադրանք:
  • 2014 թվականից EstateGuru-ն ընդլայնվել է՝ առաջարկելով ներդրումներ ութ երկրներում՝ տրամադրելով ավելի քան 500 մլն եվրո արժողությամբ վարկեր և պարգևատրելով իր  115,000 ներդրողները ստացել են 38 մլն եվրո տոկոսավճարների վերադարձ:

Բիզնես մոդելի հաջողության առանցքը թվայնացումն է, ամբողջ պրոցեսների 90%-ը ավտոմատիզացված է և կատարվում է առցացն հարթակում` գործունեությունը դարձնելով ճկուն և արդյունավետ: Ֆինանսավորման արագությունն ու ճկունությունը պայմանավորված է վարկի տրամադրման տեխնոլոգիայով, գործընթացների ավտոմատացումով, որոնք այլապես կպահանջեին ձեռքով միջամտություն:

«Մենք կշարունակենք նորարարություններ և ներդրումներ կատարել մեր հավակնոտ տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում և, իհարկե, մեր լավագույն տաղանդների բացահայտման գործում։ Մենք օգտագործում ենք վերջին ամպային տեխնոլոգիան՝ ապահովելու մասշտաբայնություն, դիմադրողականություն և ճկունություն: Արտադրանքի և նորարարությունների մեր առաջնակարգ կենտրոնը միշտ եղել է Էստոնիայում՝ միաեղջյուրների հայրենիքում: Միևնույն ժամանակ, մենք արդեն գտել ենք անհրաժեշտ տեխնիկական մասնագետներին Հայաստանում դեռևս 2013թ.-ին։ Մինչ այժմ արդյունաբերությունն իսկապես ծաղկում է Հայաստանում, ուստի մենք որոշեցինք այնտեղ բացել սերվերային ապահովմանն ուղղված տեխնոլոգիական կենտրոնը։ Մեր թիմն արագորեն աճել է և բաղկացած է արդեն 25 մասնագետից: Մենք իսկապես գնահատում ենք բարձրորակ գործիքակազմը և ՏՏ ոլորտի տաղանդների ներգրավումը ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա հարևան երկրներից: Իսկապես գնահատելի է նաև գենդերային հավասարակշռությունը, որն այնտեղ ունենք, ինչն այնքան էլ բնորոշ չէ այս ոլորտին: Մեր սեփական տեխնոլոգիան և հաճախորդների բարձրակարգ փորձը վկայում են Trustpilot վարկանիշային համակարգում մեր «գերազանց» գնահատականը»,-ասաց EstateGuru-ի համահիմնադիր և նախագահ Մարեկ Պարտելը:

«Մեր թիմը բաղկացած է 25 տաղանդից ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան երկրներից՝ Հորդանանից, Սիրիայից և Իրանից ։ Հայաստանի դիրքը տարածաշրջանում, ինչպես նաև տաղանդներ ներգրավելու գործիքակազմը հուսալի է: Ապագային միտված մեր ՏՏ ճանապարհային քարտեզի հիմքում ընկած են անվտանգությունը և տվյալների վրա հիմնված նորարարությունը: Մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքի անվտանգությունը շարունակաբար վերանայվում և փորձարկվում է անկախ գործող երրորդ կողմի անվտանգության թիմի կողմից։ Վերջինս վերահսկում է մեր համակարգերը և սկանավորում խոցելիությունները: », – հավելեց Արարատ Յուզբաշյանը, EstateGuru-ի տեխնիկական ղեկավարը: