Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
UWC Դիլիջանի հիմնադիրները այցելեցին Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուս
News 16/02/2022 16:29

UWC Դիլիջանի դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը վերջերս շրջայց կատարեցին UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի լաբորատորիայում: Լաբորատորիան համալրված է Սամսունգի արդիական տեխնոլոգիական սարքերով, այդ թվում՝ 21 համակարգչային կետ, սմարթ գրատախտակներ և այլ սարքեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի իրականացման համար:

Սամսունգի ինովացիոն կամպուսի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը՝ երիտասարդներին օժտելով ՏՏ գիտելիքներով և հմտություններով, բարելավելով նրանց թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները և երևակայությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծելով հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և երկրում նորարարական ՏՏ տեխնոլոգիաների տարածման համար:

Այս նոր կրթական ծրագիրը նախատեսված է 14-16 տարեկան հայ երեխաների համար: Ծրագրի շրջանակում առաջիկա երեք տարում դասընթացին կմասնակցի տարեկան շուրջ 100 երեխա: Ուսուցումը կկազմակերպվի հեռավար և առկա դասերի համադրությամբ:

Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրն իրականացվում է UWC Դիլիջանի գործընկեր կազմակերպության՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համատեղ, մասնավորապես վերջինս աջակցում է տեղի դպրոցների շրջանում ծրագրի վերաբերյալ իրազեկման մասով:

«Ուրախ եմ, որ UWC Դիլիջանի դպրոցում իրականացվում է նոր ծրագիր, որը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե Հայաստանի համար որքան կարևոր է տեխնոլոգիայի զարգացումը 21-րդ դարում: Հայ երեխաները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Ծրագիրն իրականացվում է Սամսունգ Էլեկտրոնիքսի օգնությամբ, և ես ուրախ եմ, որ Դիլիջանը շարունակում է իր կրթական գործը ոչ միայն արտասահմանի այլ նաև հայ երեխաների համար»,- նշեց UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

UWC Դիլիջանի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը ավելացրեց. «Մենք հավատում ենք, որ UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրը մեծ գործընկերության սկիզբ է, որը նշանակալի դերակատարում կունենա հայ երեխաների կրթության, ինչպես նաև հետագա զարգացման հնարավորությունների ստեղծման գործում: Շնորհակալ ենք Սամսունգին լաբորատորիան ամենաարդիական տեխնիկայով համալրելու համար: Դժվարին պայմաններում մեծացող երեխաները ավելի լավ ապագայի հեռանկար կտեսնեն»: 

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին ողջունելով Սամսունգի ինովացիոն կամպուսի լաբորատորիայում՝ ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը նշեց. «Հաջորդ ամիս նախատեսում ենք կատարել լաբորատորիայի բացումը: Ամեն ինչ անելու ենք, որ հայ երիտասարդների համար նախատեսված այս ծրագիրը հաջողի»: