BeeGraphy ընկերությունը կազմակերպում է BeeGraphy Editor ծրագրակազմով 3D պարամետրիկ մոդելավորման խորացված պրակտիկ դասընթաց։ Դասընթացի նպատակն է պատրաստել պրոֆեսիոնալ 3D մոդելավորողներ, որոնք BeeGraphy Editor օնլայն ծրագրակազմի միջոցով կկարողանան մշակել 3D պարամետրիկ մոդելներ՝ ինչպես իրենց մասնագիտական աշխատանքում կիրառելու, այնպես էլ պատրաստի մոդելները BeeGraphy Shop մոդելների խանութում վաճառելու նպատակով։
Դասընթացի համառոտ բնութագիր`
Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն BeeGraphy հարթակի բոլոր հնարավորությունների տեխնիկական բնութագրերն ու ուղեկցող նյութերը։
Դասընթացներին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ էջում։
BeeGraphy ընկերությունը ստեղծվել է 2021թ․-ին։ BeeGraphy-ն ստեղծել է պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչը և BeeGraphy Shop 2D/3D մոդելների խանութը, որոնց անալոգները աշխարհում գոյություն չունեն։ Պարամետրիկ մոդելավորումը մեծ պահանջարկ ունի ճարտարապետության, կենցաղային արդյունաբերության, կահույքագործության, ոսկերչության, բժշկության, ավտոմոբիլաշինության և արդյունաբերական այլ ոլորտներում։ BeeGraphy-ի թարմացումներին կարող եք հետևել ընկերության պաշտոնական բլոգում և սոցիալական էջերում։