Փետրվարի 19-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվող «Ինժեներական դպրոց» ծրագրի հերթական փուլի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ծրագիրն իր մեջ ներառում է երեք ուղղություն՝
- ավիամոդելավորում,
- ռոբոտաշինություն,
- ռադիոէլեկտրոնիկա:
«Ինժեներական դպրոց» ծրագրի ուսումնական ծրագիրը մշակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ԻՔ-ում գործող ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի աջակցությամբ։
Երեք ամիս տևողությամբ անվճար դասընթացների ընթացքում մասնակից 34 աշակերտները ստեղծել են ուսումնամարզական ինքնաթիռների մոդելներ, ռոբոտներ, 7-սեգմենտային դիսփլեյ, օսցիլոգրաֆ, լաբորատոր սնուցման աղբյուր և հաճախաչափ, որոնք ցուցադրվեցին միջոցառման շրջանակում:
Ծրագիրը լինելու է շարունակական և նպատակ ունի ծանոթացնել աշակերտներին ժամանակակից ամենապահանջված մասնագիտությանը՝ ճարտարագիտությանը, առաջացնելով սեր և հետաքրքրություն այդ մասնագիտության նկատմամբ: