Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական Zero Systems-ը 12 մլն դոլար է ներգրավել
News 07/03/2022 13:34

7 տարի առաջ հիմնադրված հայկական Zero Systems ստարտափը, որն իրավաբանական ընկերությունների գործառնությունների ավտոմատիզացման հարթակ է, Ա փուլի ներդրումային շրջանի արդյունքում ներգրավել է 12 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Թեքքրանչ հարթակը։ Ուրախալի լուրով կիսվել է նաև հարթակի համահիմնադիր և CTO Գևորգ Կարապետյանը։

«Ուրախ եմ կիսվել ZERØի կարեւոր նորություններով: Վերջերս ներգրավել ենք 12M ներդրում, round A, առաջատար վենչուրային ֆոնդերից։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է, որը կնպաստի ընկերության էլ ավելի արագ աճին: Շնորհակալ եմ մեր թիմին առաջատար պրոդուկտ ստեղծելու համար», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ընկերությունն իր հիմնական պրոդուկտը գործարկել է 2.5 տարի առաջ՝ ամերիկյան AMLaw 100 խոշորագույն իրավաբանական ընկերության մասնակցությամբ, որի 11 հաճախորդ օգտագործել են այն, ևս 10-ը փորձարկել։ 2021թ.-ին ընկերության աշխատակիցների թիվը 25-ից հասել է 80-ի։

Ներդրումային շրջանն առաջնորդվել է Streamlined Ventures-ի կողմից, 468 Capital, AltaIR Capital, PBJ Capital, Gutbrain Ventures, s16vc, AiSprouts VC, Paul Grewal և այլոց մասնակցությամբ։