Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։
Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։
Ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի գործադիր նիստը:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր (բջջային հավելվածի միջոցով):
Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով՝
https://armhightech.com/hy/mobile/mobile-application
Ցուցահանդեսի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է միջոցառման պաշտոնական կայքում՝ https://armhightech.com/hy/
Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։