News
17/03/2022 15:08
«Յանդեքս»-ի մոտ 100 աշխատակից տեղափոխվել է Հայաստան։ Forbes-ը պարզել է, որ այժմ նրանք Երևանում մոտ 80 հոգու համար աշխատանքային տարածք (coworking) են փնտրում` հեռավար աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Forbes-ը պարզել է, որ այդ աշխատակիցները Հայաստան են տեղափոխվել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Յանդեքս»-ն ունի հեռավար աշխատելու հնարավորություն, ուստի աշխատակիցների մի մասը մեկնել է Հայաստան, Իսրայել, Թուրքիա և այլ երկրներ: