Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Յանդեքս»-ը Երևան տեղափոխված շուրջ 80 աշխատակիցների համար աշխատանքային տարածք է փնտրում
News 17/03/2022 15:08

«Յանդեքս»-ի մոտ 100 աշխատակից տեղափոխվել է Հայաստան։ Forbes-ը պարզել է, որ այժմ նրանք Երևանում մոտ 80 հոգու համար աշխատանքային տարածք (coworking) են փնտրում` հեռավար աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Forbes-ը պարզել է, որ այդ աշխատակիցները Հայաստան են տեղափոխվել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Յանդեքս»-ն ունի հեռավար աշխատելու հնարավորություն, ուստի աշխատակիցների մի մասը մեկնել է Հայաստան, Իսրայել, Թուրքիա և այլ երկրներ: