Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ինը ամիս առաջ ՀՀ-ում հիմնադրված LayerSwap ընկերությունը 1,5 մլն դոլարի ներդրում է ստացել
News 17/03/2022 21:49

ՀՀ-ում հիմնադրված LayerSwap ընկերությունն առաջատար կրիպտո ընկերություններից (StarkWare, Argent, ImToken, zkSync) և VC-ներից ներգրավել է 1.5 մլն դոլարի pre-seed ներդրում։

Ընկերությունը հիմնադրվել է ինն ամիս առաջ։

«Bransfer-ը թույլ է տալիս տարբեր crypto exchange-ների հետ 1 unified API-ով աշխատել և, ամենակարևորը, այդ crypto exchange-ների internal ledger-ը որպես settlement layer օգտագործել։ LayerSwap-ը, օգտագործելով` Bransfer-ը, crypto exchange-ների user-ներին օգնում է իրենց asset-ները էժան և արագ տեղափոխել (on-ramp/off-ramp) տարբեր chain-եր։ Կարելի է ասել, որ տվյալ պրոդուկտները Stripe ու Plaid-ն են՝ crypto ոլորտում։  Ամսական 10 հազարից ավելի ակտիվ օգտատեր ունենք, որոնք Bransfer-ի և LayerSwap-ի միջոցով արդեն տեղափոխել են ավելի քան 17 մլն դոլարին համարժեք կրիպտոարժույթ», – ասում է ընկերության համահիմնադիր Արամ Քոչարյանը, – «Հիմա շատ փոքր թիմ ենք՝ 5 developer, 2 intern, 1 operations։ Քանի որ այս փուլում մեզ շատ վստահելի ու երկարաժամկետ ընկերներ են անհրաժեշտ, որոշել ենք թվարկած մասնագետներին hire անել միայն ռեֆերալների միջոցով։ Ամենակարևորն այն է, որ hire անենք այնպիսի մարդկանց, որոնց հետ կկարողանանք կիսել հաջողակ ընկերություն կառուցելու բեռը։ Եթե դուք կամ ձեր ծանոթները հետաքրքրված եք կրիպտոյով և ուզում եք ոլորտում առաջատար պրոդուկտներ ստեղծել, խնդրում եմ գրել մեզ»։

«1.5 մլն դոլարի pre-seed round-ը մեկ ամսվա մեջ 3x overfill էր եղել։ Չէինք կարողանում ընտրել, թե որ ներդրողների հետ համագործակցենք, իսկ որոնց հետ՝ ոչ։ Շատ բարդ ու խուճուճ ճանապարհ ենք անցել, ինչ-որ պահի մտքերս որ հավաքեմ, կկիսվեմ փորձով։ Հիմա մեր 7 մլն դոլարի seed round-ին ենք նախապատրաստվում՝ crypto ոլորտի լավագույն VC-ների հետ։ Դեռ անունները չեմ կարող ասել, քանի որ գործարքներն ամբողջությամբ վերջացրած չեն։ Եկող մի քանի ամսվա մեջ կհրապարակենք», – պատմում է Արամն ու կիսվում նպատակներով, – «Որպես միջազգային ընկերություն՝ աշխարհում crypto transfer-ներ անելու user experience-ը ռեվոլուցիոն ձևով լավացնել։ Որպես ՀՀ ընկերություն՝ օգնել և ուժեղացնել Հայաստանը։ Մենք հավատում ենք, որ ամուր պետություն կառուցելու համար պետք են խելացի և ուժեղ մարդիկ։ Դրա համար մեր ընկերությունն արդեն իսկ ներդրումներ է արել (և շարունակելու է անել) տարբեր կրթական/գիտական ծրագրերի, ինչպես նաև՝ ֆիզպատրաստություն կազմակերպող ծրագրերի մեջ։ Մանրամասները՝ շուտով»։