News

PMI Science գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում արդեն շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում է արել

Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի հետքերով` մի քանի տարի առաջ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը Երևանում բացեց PMI Science գիտահետազոտական կենտրոնը, որը թվով երրորդն է ամբողջ աշխարհում։

«Բիզնես 24»-ի մեր գործընկերներն այցելել են PMI Science գիտահետազոտական կենտրոն և ծանոթացել կատարվող աշխատանքներին:

«Վերջին տարիներին PMI Science գիտահետազոտական կենտրոնը Հայաստանի գիտահետազոտական ոլորտում արդեն արել է շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում։ Ուղղությունները երեքն են՝ տվյալագիտություն, տեխնոլոգիաներ և նյութաբանություն։ Բացի ֆունդամենտալ գիտությունից, մաթեմատիկայի և տվյալագիտության ոլորտում ձեռք բերած համագործակցություններից, նաև փորձում ենք Հայաստանի գիտատեխնիկական ոլորտի մարդկային կապիտալն ակտիվացնել», – պատմում է PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը։
Հիմա էլ միջոցառում են կազմակերպել, որի հիմնական նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների հետ ծանոթությունների շրջանակի ընդլայնումը, նոր փոխշահավետ համագործակցությունների մեկնարկը։

PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վահե Դանիելյանը վերջում նկատում է՝ իրենց համար կարևոր են ոչ միայն տեղական էկոհամակարգում գործունեություն ծավալող ընկերություններն, այլ նաև հասարակությունն ու պետությունը, որոնց հետ անմիջական համագործակցությամբ միայն հնարավոր է վաղվա օրվան միտված գործունեությունը հաջողել բոլոր կողմերի համար։

Share