Berkeley SkyDeck-ի փորձառությունը Հայաստան բերելու եզակի հնարավորություն ունենք: Այս կարծիքին է «Բիզնես 24. ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ»-ի հերթական թողարկման հյուրը: Մեր զրուցակիցն է Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդական և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանը:
Գյուլբուդաղյանի հետ զրուցել ենք Berkeley SkyDeck աքսելերատորի և հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար բացված նոր հնարավորությունների, Cohort ծրագրի մասին, որի շրջանակներում Berkeley SkyDeck-ով են անցել մի շարք հայկական ստարտափներ, որոնցից մի քանիսն այժմ կայացած խոշոր տեխնոլոգիական ընկերություններ են:
Ի դեպ, այս տարի մեկնարկել է Հայաստանում նորարարական կենտրոն հիմնելու քննարկումների ակտիվ փուլը: Կարեն Գյուլբուդաղյանը զրույցի ընթացքում պատմել է նաև այս նախագծի, հեռանկարների ու անելիքների մասին: