Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Orion Summit 2022» տեխնոլոգիական գագաթնաժողովը
News 04/04/2022 12:18

Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Orion Worldwide Innovations»-ը հայտարարում է Հայաստանում միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի՝ «Orion Summit 2022»-ի կազմակերպման մասին։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 27-ին, Մատենադարանում։

«Orion Summit 2022»-ը Երևանում մեկ հարթակում կհամախմբի ապագա միլիարդանոց (միաեղջյուր/unicorn) ընկերությունների հիմնադիրներին, որոնք իրենց հաջողության պատմությունը կներկայացնեն՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։ Որպես Հայաստանի ստարտափ էկոհամակարգի արագ զարգացման կարևոր խթան, առաջին անգամ կքննարկվի նաև միաձուլումների և ձեռքբերումների (M&A) թեման։

Գաղաթնաժողովի ժամանակ նախատեսվում է հայտարարել նաև Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մասին, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։ Նպատակը՝ աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տնտեսական ու մտավոր դիրքավորման համար հզոր ցանցի վերստեղծումն է:

«Նոր Ջուղայի հայ վաճառականների 300-ամյա հզոր ցանցն առևտրային կարևոր ուղղություն էր Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով: Այժմ, որպես նորարարության համաշխարհային մակարդակի էվոլյուցիա, մենք ստեղծում ենք Digital Julfa ցանցը, որը կհամախմբի տեխնոլոգիական, ֆինանսական, գործարար, իրավական ու մշակութային հայկական ներուժը»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator»-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը։

«Գագաթնաժողովը հայաստանյան էկոհամակարգի համար կարևոր է: Այն եզակի է unicorn-ների հիմնադիրներին լսելու հնարավորության առումով: Միջոցառման կազմակերպմանը կարող են միանալ տեխնոլոգիական, բանկային և այլ ոլորտների ընկերություններ՝ առաջարկելով բանախոսներ, հովանավորչական փաթեթներ, մասնակցել աշխատանքի տոնավաճառին»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

«Orion Summit 2022»-ի շրջանակում տեղի կունենա նաև աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում 15-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ երիտասարդ մասնագետներին կառաջարկեն որակյալ աշխատատեղեր։

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։