Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արհեստական բանականության գիշեր ՀՖՀՀ-ում
News 07/04/2022 12:02

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպում է «Արհեստական բանականության գիշեր» միջոցառման հայաստանյան առաջին թողարկումը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ 18։00-ից սկսած։

Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համատեղ և SoftConstruct ընկերության հովանավորությամբ կազմակերպվող այս բացառիկ միջոցառման նպատակն է ավելի ճանաչելի դարձնել համակարգչային մասնագիտությունները, վեր հանել մարդկային կապիտալի դերը նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, բացահայտել արհեստական բանականության վրա հիմնված տարբեր մոտեցումներ։

Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու մի շարք կոնֆերանսների և քննարկումների՝ հայ և օտարերկրացի լավագույն մասնագետների բանախոսությամբ (Թուլուզ 3 համալսարանի դասախոսներ, ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենար, SoftConstruct ընկերության «Hoory» ստարտափի գործադիր տնօրեն և կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան,   Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյան,  Համաշխարհային բանկի  տեղեկատվական և կիբերանվտանգության ռիսկերի էքսպերտ, ՀՀ կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյան և այլք), ինչպես նաև մասնակցելու ֆիլմերի ցուցադրության։

Միջոցառումը կմեկնարկի 18։00-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ա դահլիճում (հասցեն՝ Երևան, Դավիթ Անհաղթի 10)

Միջոցառման լեզուներն են հայերենը և ֆրանսերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ ։