News

ԳՏՏԿ. 44-օրյա պատերազմի մասնակիցներն ու նրանց հարազատները մասնակցում են վեբ ծրագրավորման դասընթացների

«Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը, համագործակցելով «Զինվորի մայր» ՀԿ-ի հետ, իրականացնում է վեբ ծրագրավորման դասընթացներ՝ 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակիցների, պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների և պատերազմի հետևանքով տուժած անձանց համար։

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանում տեղի ունեցավ «Տեխնոլոգիական հմտությունների տրամադրում արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց Ճամբարակ քաղաքում» ծրագրի պաշտոնական բացումը:  

ԳՏՏԿ գիտակրթական հիմնադրամի տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, ծրագրին, որի նպատակն է տեխնոլոգիական և բիզնես հմտությունների տրամադրման միջոցով Ճամբարակ համայնքում պատերազմի հետևանքով տուժած խմբերի շրջանակներում նվազեցնել գործազրկությունը և բարձրացնել կյանքի որակը, դիմել է 50-ից ավելի շահառու: Դասընթացը կվարի Հայաստանի ոլորտի լավագույն մասնագետներից մեկը: 

Ծրագիրն անցկացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հայտարարված «Ճգնաժամի հասցեագրում» դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում: 

Share