Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթը
News 19/04/2022 14:46

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին:

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով ձեռներեցությանը և նորարար գաղափարների կյանքի կոչմանը: 

«Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի կամ ծառայության գաղափարը միտված կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է է 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով.  https://hti.am/main.php?lang=1&page_id=838